понедельник, 7 октября 2013 г.

Ռիհաննայի տունը փորձել են թալանել

Մինչ Ռիհաննան համաշխարհային շրջագայությունների մեջ էր, Կալիֆոռնիայում գտնվող նրա առանձնատունը փորձել են թալանել: Գողերին առայժմ չի հաջողվել բռնել: 

Երկու գողեր փորձել են ներթափանցել աստղի տունը, սակայն ազդանշանը միացել է, ինչն էլ վախեցրել է ավազակներին: 

Տղամարդկանց դեմքերը նկարահանվել են Ռիհաննայի տանը տեղադրված տեսախցիկներով: Սակայն տաք հետքերով նրանց բռնել առայժմ չի հաջողվել: 

Ընդ որում, Ռիհաննան հանցագործների մոտ հատուկ պահանջարկ ունի. այս տարի սա արդեն նրա տները թալանելու երրորդ փորձն է:

Իրինա Շեյքը պատմել է իր մանկության մասին

Իրինա Շեյքը պատմել է իր մանկության մասին: 27-ամյա մոդելի խոսքերով` դպրոցից հետո ինքը ստիպված է եղել աշխատել այգում` լոլիկ, վարունգ և կարտոֆիլ ցանել, հաղորդում է spletnik.ru-ն:

Նա նշել է, որ իրեն զգում է գյուղի աղջիկ և երբեմն կարոտում է այդ կյանքը: Նա նույնիսկ չի էլ երազել, որ երբևէ կապրի Նյու Յորքում:

14 տարեկանում Իրինան երեք շաբաթ ներկել է հիվանդանոցի պատերը` 25 դոլար աշխատելու համար, որով նա կոշիկ է գնել: Հասակակիցները ծաղրել են նրան, քանի որ Իրինան չափազանց նիհար է եղել:

Ամեն ինչ փոխվեց 20 տարեկանում, երբ նա Շահիսլամովա ազգանունը կրճատեց` դարձնելով Շեյք, և հայտնվեց Փարիզում, որտեղից էլ սկսվեց նրա կարիերան:

ՆՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ.Ջուս VS Սոնե Սիլվեր

Օրեր առաջ երգչուհի Ջուսը MediaMall.am-ին տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել: «Անկեղծ ասած' ես մտածել եմ այդ մասին: Այո, կմերկանամ, եթե ինձ տան մեծ գումար: Ջուսը կմերկանա տաս հազար դոլարով: Դա կլինի նոր սկանդալ հայկական շոուբիզնեսում, նկարները կտարածվեն բոլոր կայքերում, ֆոտոշարքը կլինի ամենաքննարկվողը: Սակայն մինչև վերջ չեմ մերկանա, քանի որ դա ինձ համար անհետաքրքիր կլինի»,- ասել էր երգչուհին: Այսօր մեր թղթակիցը փորձել էրպարզել, թե մի շարք հայտնի մարդիկ ինչպես են վերաբերվում Ջուսի հայտարարությանը: Նյութի հրապարակվելուց հետո ստացանք Ջուսի նամակը, որտեղ նա անդրադարձել է իր մասին հնչած գնահատականներից երկուսին: Նամակը հրապարակում ենք ամբողջությամբ:

«Ես զարմանում եմ, մարդիկ ինչքան կարող են ստոր լինել: Խոսքս ուղղում եմ Սոնա Սիլվերին՝ դու ինչպե՞ս կարող ես նման կերպ «բլթացնել» իմ անձի շուրջ, թող Սոնա Սիլվերը դառնա Ջուս, հասնի այն աստիճանին, ինչին ես եմ հասել, ու նոր իրավունք կունենա իր կարծիքը արտահայտել: Ես սեքսով չեմ զբաղվում գումարի դիմաց, ինչպես անում են շատերը, ավելին, ես շատ երկար ժամանակ սեռական հարաբերություններ չեմ ունեցել, որովհետև չեմ գտնում իմ երկրորդ կեսին, ավելին ասեմ, ինձանից նրան խորհուրդ, որ գնա և ամսագրերից մեկի համար կիսամերկ ֆոտոշարք պատրաստի, որ գոնե սկսեն իր մասին խոսել: Սոնա Սիլվերը մեկն է, որ հավաքույթների ժամանակ գալիս և ժպտադեմ ողջունում է ինձ, իսկ հետո նման կերպ արտահայտվում, էլ ի՞նչ կարելի է սպասել նման կերպարից: Եվ մի բան էլ ավելացնեմ՝ չի կարելի գործընկերների մասին բարձրաձայն խոսել ու քննադատել, պետք է ունենալ ներքին կուլտուրա և հասկանալ, որ դա անտակտ է:

Իսկ պարոն Քոչարյանին ուզում եմ տեղեկացնել, որ ես այն միակներից էի, որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ Նադեժդա Սարգսյանի «Հայեր» խմբով երգում էի տանկերի վրա՝ արկերի տակ կանգնած՝ հայ զինվորներին ոգեշնչելու համար, երգում էի հայկական ժողովրդական երգեր, ես այն միակներից եմ եղել, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 9 տարեկան հասակում Արմեն Դիվանյանի «Առվակ» խմբով երկրաշարժի գոտում երգում էի՝ մարդկանց կյանք վերադարձնելու համար: Պարո՛ն Քոչարյան, ես այն եզակիներից եմ, որ մասնակցել է «Royal festival hall» համերգին՝ Լոնդոնում, որից հետո լոնդոնյան «Gardian» թերթը տպագրեց նյութ իմ ելույթի մասին, որին հետևեց այն, որ իմ երգը դարձավ հիթ BBC ռադիոկայանում, ինչպես նաև այն երգչուհիներից եմ, որ ստացել եմ պատվոգիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ հիանալի ելույթի համար: Իսկ այն անձանց, որոնց մասին Դուք նշել էիք հոդվածում, ես հարգում և սիրում եմ և նաև հավելեմ, որ երբ ես էլ հասնեմ այդ տարիքին՝ իրավունք կունենամ դասվել նրանց շարքերում:

Հարգանքներով' Ջուս»

                                                                                  

среда, 4 сентября 2013 г.

Անի Քրիստի. «Շոու բիզնեսում ընկերներ չունեմ»

esyes.am- ն արդեն պատմել է, որ երգչուհի Անի Քրիստին նշում է երաժշտական  իրգործունեության 15-ամյակը:  Այս անգամ երգչուհու հետ բլից հարցազրույց ենք արել:

Դու`  քո երգացանկի մասին;
-  Երգացանկս բավական բազմաժանր է` տարբեր երաժշտական ոճեր նախընտողների համար:
-  Նախընտրածդ երաժշտական ոճը: 
-  Ըստ տրամադրության, ժամանակի և վայրի եմ ընտրում: Խտրականություն չեմ դնում, բայց բոլոր ժանրերում էլ միայն որակյալն եմ նախըտրում:
-  Առաջին երգդ: 
- Առաջին երգս՝ «Բարին կհաղթի»-ն է, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը Վահան Անդրեասյանն է:
-  Առաջին բեմելդ: 
-  Եթե չեմ սխալվում, առաջին դասարանում էր, երբ դեռ յոթ տարեկան էի, իսկ ավելի պրոֆեսիոնալ` տասնմեկ տարեկանում:

-  Երգացանկիդ մեջո՞ր երգն ես ամենաշատը սիրում:
-  Բոլոր երգերս էլ սիրում եմ, բայց մի քանիսն եմ առանձնացնում, որոնք այս պահին կդժվարանամ թվել:
-  Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:
- Կուռքեր չունեմ, ունեմ լավ օրինակներ, որոնք շատ քիչ են, բայց բավարար, որ  դառնամ այն, ինչ հիմա կամ:  Այդ ուսուցողական ընթացքը դեռ շարունակվում է:
-  Կա՞ միջազգային հիթորը շատ կցանկանաս կատարել:
-  Դրանք մի քանիսն են, առաջիկա մենահամերգիս անպայման կերգեմ:
-  Երգիչում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:
-  Դավիթ Բիսբալ:



-  Քեզ համար ամենաթանկ մրցանակը: 
- Լավ մարդ լինելու գնահատականը, սիրված լինելը թե՛ ընտանիքիս, թե՛ ազգիս կողմից: Կցանականամ այնքան սիրված լինել, որ վերջում գնահատականս բարձր լինի: Սա է ինձ համար ամենամեծ մրցանակը, թե չէ այն բոլոր արձանիկները, որոնք ես ունեմ, ոչինչ են ցանկությանս համեմատած: Մի փոքր փիլիսոփայորեն պատասխանեցի :):
Շոու բիզնեսից քո հայտնի ընկերը:
- Շոու բիզնեսում ընկերներ չունեմ, բոլորը բարեկամներս են:) 
Ստացածդ առաջին մրցանակը: 
- Առաջին մրցանակս ստացել եմ 1988 թվականին,  «Իզաբելլ» մանկապատանեկան մրցույթում:
Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատը ո՞վ է:
- Ժամանակը:
Այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:
- Սայաթ-Նովա երգի մրցույթ-փառատոնում երկու տարի անընդմեջ լավագույնի տիտղոսին արժանանալը: Այդ տարիներից սկսած էլ  Անի Քրիստի երգչուհին լայն զանգվածներին հայտնի դարձավ:


Քանի՞ տարի ես բեմում: 
- Այս տարի նշում եմ իմ գործունեության 15-ամյակը, ինչի առիթով էլ նախատեսում եմ մարտի 15-ին՝ իմ ծննդյան օրը, մենահամերգ ունենալ:
Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Միայն լավ բաներ չէ, որ տվել է. ժամանակին շատ էի զարմացել ու մեծամտացել: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ կարգին է, ես գիտեմ ինձ վերադաստիարակելու ճիշտ ճանապարհը:
Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
- Առաջիկայում նոր տեսահոլովակ կունենամ և, ինչպես արդեն ասացի, մարտին կկայանա իմ մենահամերգը:

                                                              Աղբյուրը`http://www.esyes.am/index.php/news/article/view/5/7608/

вторник, 3 сентября 2013 г.

Էմմի.Նամակ ԱՄՆ-ից :)



































Jackie Kennedy's house 

                                                                                                                Նկարները` Էմմիի ֆեսկուքյան պաշտոնական էջից:

«Եվրատեսիլ-2014»-ը անցկացվելու է Կոպենհագենում

Դանիական ազգային հեռարձակող DR հեռուստաընկերությունը այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ - 2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում:

Հայաստանի Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից:

2014 թվականի մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:

Այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ - 2013» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը:

2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից:

Դանիայի մայրաքաղաքը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Բրիթնի Սփիրսը վոկալի ուսուցիչ է վարձել






















Բրիթնի Սփիրսը վոկալի վարպետության ուսուցիչ է վարձել՝ ինչ-որ «գաղտնի» նախագծի շուրջ աշխատանքի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Digital Spy-ը:

Նշվում է նաև, որ երգչուհին պարով է զբաղվում: Ներկայումս չկա կոնկրետ տեղեկություն, թե ինչպիսի ծրագրի շուրջ է աշխատում Սփիրսը: Նրա կայքում հետհաշվարկ է ընթանում, որի համաձայն՝ Բրիթնին իր գաղտնիքը պետք է բացի 2 շաբաթ անց:

Ենթադրվում է, որ նա աշխատում է նոր ալբոմի երգերի վրա: Ալբոմի ստեղծմանը մասնակցող պրոդյուսերների և կոմպոզիտորների թվում նշվում են Ուիլյամ Օրբիթը, Naughty Boy-ը և Սիան: Իսկ որոշ տվյալներով՝ երգչուհին կարող է հայտարարել Լաս Վեգասում համերգների շարքի մասին:

Ներկայումս Բրիթնի Սփիրսի 7-րդ և վերջին ալբոմն է Femme Fatale-ը, որը վաճառվում է 2011-ի մարտից:

67-ամյա Շերը շիկահեր է դարձել

Շերը ոչ միայն թողարկել է իր Closer to the Truth սկավառակը, այլև հիմնովին փոխել է արտաքինը: Օրերս երգչուհին հրապարակել է իր ալբոմի շապիկի համար արված լուսանկարը, որտեղ նա սեքսուալ շիկահերի կերպարով է հանդես եկել: Ավելին՝ 67-ամյա Շերը լուսանկարվել է բավականին բաց հագուստով:

понедельник, 2 сентября 2013 г.

Մահացել է Արմեն Դիվանյան






















Ժամեր առաջ 54 տարեկան հասակում,սրտի կաթվածից կյանքից հեռացել է կոմպոզիտոր, խմբավար, «Արևներ» մանկապատանեկան խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը: Մեր տեղեկություններով, նա օրեր առաջ է վերադարձել Իտալիայից, որտեղ կնոջ հետ վայելել է հանգիստը: 
«Ես»-ը ցավակցում է Դիվանյան ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

воскресенье, 1 сентября 2013 г.

Տոկիոյում այծերի համար սրճարանբացվել

Սակուրան և Շոկոլադիկը (:















Այն բանից հետո, երբ Ճապոնիայում հիմնվել են սրճարաններ կատուների և շների համար, որտեղ հաճաղորդները կարող են հանգստանալ իրենց չորքոտանի բարեկամների հետ, որոշ գործարարներ մտածել են, թե էլ ինչ կենդանիների համար կարելի է խորտկարան հիմնել:
Որոշումն անսպասելի է եղել` Տոկիոյում բացել է սրճարան....այծերի համար:

Հենց այստեղ ապրում են Սակուրա և Շոկոլադիկ անուններով երկու այծեր:Սրճարանի հաճախորդները կարող են խաղալ նրանց հետ և զբոսնել մոտակայքում:Սրճարանի տերերը մտադիր են նույնանման սրճարաները հիմնել նաև փղերի համար, հայտնում է kedem.ru-ն:

Վերա Բրեժնևային վշտացնում է դստեր վարքը

Վերա Բրեժնևայի ավագ դստեր հայրն ընդանրապես չի զբաղվում դաստիարակությամբ:Բրեժնևայի խոսքերով`ինքը ստիպված է լինում խիստ լինել Սոնյայի հետ, ով դեռահասության տարիքում է:Աղջկան, սակայն, դա դուր չի գալիս:Այս մասին հաղորդում է Showbiz.siteua-ն:

Վերան խոստովանել է, որ դստեր հետ հերթական զրույցից հետո, ինքն այլևս չի դիմանում և հաճախ լալիս է:

Վերան նաև ասել է, որ ինքը սիրելի տղամարդ ունի: Նա, սակայն, այն մարդը չէ, ում մասին գրում են ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ <<Վիա Գրա>> խմբի նախկին անդամին սիրավեպ էին վերագրում ռեժիսոր Մարիուս Վայսբերգի հետ:


Քրիստինա Ագիլերան վերադարձել է ժյուրիի իր աթոռին






















Փոփ-աստղը վերադարձել է ժյուրի իր աթոռին, որն անցած տարի զբաղեցրել էր նրա գործնկեր Շակիրան:Օրերս ներկայացվել է <<Ձայն-շոուի>> հինգերորդ սեզոնի գովազդային պաշտոնական պաստառը, որտեղ Քրիստինան կարմիր զգեստով է և հիանալի տեսք ունի:

Գլխավոր գովազդային լուսանկարում երգչուհին իր գործընկերների` Ադամ Լևայնի, Սի Լո Գրինի և Բլեյք Շելթոնի հետ:

суббота, 31 августа 2013 г.

ԱՄԱՌ 2013-ի ԹՈՓ 20-ը`ըստ EM Blog-ի

1.Էմմի-Քեզ գտա
2.Արամ MP-If i tired
3.Էմմա Ասատրյան-Շիկահեր ու կարճատես
4.Աիդա Արամի-Hold in your arms
5.Էրիկ-Առաջին ու միակ 
6.Սիլվա Հակոբյան-Leave a light on
7.Արամ MP-Shine
8.Լիլու-Քեզ
9.Մարիաննա Հովհաննիսյան-Քիչ են քիչ
10.Գևորգ Մարտիրոսյան-Հալալ ա
11.Ռեյնկարնացիա-Երևան
12.Լիլիթ Հովհաննիսյան-Գնչու
13.Արմենչիկ-Kiss me (ft. Francesca Ramirez)
14.Օլյա Այվազյան-Կինդ դարձա
15.Արամե-Մամա
16.Արման Հովհաննիսյան-Լա լա լա (ft.Super Sako)
17.Անդրե-Սրտի առաջին խոսքը
18.Վահե և Ֆորշ-Հավատա
19.Մհեր և R.P.-Տարոսը ձեզ
20.Սեդա Մայիլյան-Իմ մտքում

Բեյոնսեն նոր տեսահոլովակ է նկարահանել

Վերջերս երգչուհի Բեյոնսեն Բրուքլինում նոր տեսահոլովակ է նկարահանել և ցանկացողներին հնարավորություն է տվել հետևել դրա նկարահանման գործընթացին՝ համացանցի միջոցով: Այս մասին հաղորդում է Speltnik.ru կայքը:

Նկարահանման հրապարակում երգչուհուն ընկերակցել են բրիտանացի մոդել Ջորդան Դանը, ամերիկացի դերասանուհի Ջեսիքա Ուայթը, իսկ նոր գործի ռեժիսորը լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնն է:

Կոնի Այլենդում նկարահանման խումբը, ըստ ականատեսների, մեկ ժամ է անցկացրել: Այդ ընթացքում Բեյոնսեն հասցրել է պարել երկրպագուների հետ և վայելել ատրակցիոնները:

Ըստ լուրերի՝ դա կլինի XO սինգլի տեսահոլովակը, սակայն դեռևս ո՛չ երգչուհին, ո՛չ նրա ներկայացուցիչները դա չեն հաստատում:

                                         Աղբյուրը`http://www.1in.am/arm/more_entertainment_210732.html#prettyPhoto

Վախենամ, որ «Դիանայից» հետո ես ստիպված լինեմ թաքնվել. Նաոմի Ուոթսը՝ InStyle-ի համար

InStyle UK-ի նոր համարի հերոսուհին Նաոմի Ուոթսն է դարձել: Դերասանուհին մասնակցել է ֆոտոշարքին և պատասխանել լրագրողի հարցերին՝ կապված «Դիանա. սիրո պատմություն» ֆիլմում իր դերի հետ։

Դերասանուհին պատմել է, որ վախենում է և հնարավոր է՝ ֆիլմի պրեմիերայից հետո այլ երկիր տեղափոխվի: 

«Ես մի քանի անգամ մտածել եմ հրաժարվել նկարահանումներից: Երբ ինձ առաջարկեցին այդ դերը, ես սկզբում «ոչ» ասացի, հետագայում համաձայնեցի: Հիմնականում ես չէի ցանկանում մասնակցել պրոյեկտին այն պատճառով, որ դա մեծ փորձություն է: Ես մի քանի շաբաթ մտածեցի, մինչև համաձայնեցի այդ դերին: Ես միայն մտածում էի. «Աստված իմ, ես չեմ ուզում, որ ուրիշը խաղա Դիանայի դերը»: 

«Ես պատրաստ եմ, որ ինչ-որ մեկը կասի, որ իմ ձայնը այն չէ, քիթս այն չէ, որ ես բավականին բարձրահասակ չեմ և այլն: Սակայն, եթե ընդունում ես փորձությունը, պետք է ընդունես նաև դրական և բացասական կողմերը»:

Մոնիկա Բելուչին` իր կյանքի մասին

Սեպտեմբերին դերասանուհի Մոնիկա Բելուչին կդառնա 49 տարեկան:

«Իմ գեղեցկության պատճառով բոլորը կարծում են, որ ես հիմար եմ: Դա կարծես դիմակ լինի, որը պետք է պատռել՝ ցույց տալու համար, որ դրա ներքո ևս ինչ-որ բան կա:

Ես ոչ մի գեղեցկության գաղտնիք չունեմ, ամեն ինչ պետք է ներքինից բխի: Իսկ մարզասրահներ հաճախելու փոխարեն ես կրում են սև զգեստներ. դա շատ ավելի պրակտիկ և հաճելի է:

Ես չէի ցանկանա այժմ կրկին 20 տարեկան լինել: Ես հիմա շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ այդ տարիքում մենք նոր միայն սկսում ենք ճանաչել ինքներս մեզ:

Մենք բոլորս վախենում ենք ծերանալ և կորցնել գեղեցկությունը: Ես դրանից չեմ վախենում, այլ՝ մահվանից, քանի որ 2 երեխա ունեմ:

Չգիտեմ՝ ինչպես սկսվեցին իմ և Վենսան Կասելի հարաբերությունները: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, երկուսս էլ զգացինք, որ ձգում ենք միմյանց: Ես շատ երջանիկ կլինեի, եթե իմ ամբողջ կյանքը նրա կողքին անցկացնեի, սակայն երբեք չգիտես՝ ինչպես կդասավորվի կյանքդ:

Կարծում եմ՝ ռոմանտիկ է, անդադար միասին չլինելը: Հակառակ դեպքում դու շատ ես ընտելանում մարդուն և հարաբերություններն ընդունում ես որպես պարտականություն: Յուրաքանչյուր ամուսնության մեջ գալիս է մի պահ, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում: Միայն որոշ մարդիկ են կարողանում փրկել հարաբերությունները:

Սեքսից հետո տղամարդը քնում է, իսկ կինը՝ մտորում: Ես չեմ ամաչում մերկանալ տեսախցիկի առջև, քանի որ իմ կարծիքով՝ աշխարհում չկա ավելի գեղեցիկ բան, քան մարդու մարմինը:

Ես միշտ էլ ցանկացել եմ ուշ երեխաներ ունենալ: Առաջին դուստրս լույս աշխարհ է եկել, երբ 39 տարեկան էի, երկրորդս՝ 45: Մինչ այդ ես ուղղակի պատրաստ չէի մայր դառնալ:

Ես կհիասթափվեի կյանքից, եթե մայր չդառնայի: Երեխաներս ինձ օգնել են մեծանալ և փախչել սեփական մանկությունից: Բանն այն է, որ ես միակ երեխան էի ընտանիքում, ինչի պատճառով ինձ միայնակ էի զգում:

Ինչ վերաբերում է ֆիլմերին, ես կինոաստղ չեմ, ես դերասանուհի եմ: Մեզ բոլորիս անհրաժեշտ են պատրանքներ, ահա, թե ինչու ենք մենք սիրում կինոն»,- դերասանուհու խոսքերը մեջբերում է Spletnik.ru կայքը:

Շերի յուրօրինակ վերադարձը :)

67-ամյա, ով իր կարիերայի 50 տարիների թե շիկահեր, թե կարմրահեր թե թխահեր է եղել, կարողացել է նոր հետաքրքիր կերպար գտնել:Իր երգի տեսահոլովակում նա նկարահանվել է հին թերթերից պատրաստված կեղծամով:

Ընդ որում` այս տեսահոլովակը Շերի յուրօրինակ վերադարձն է, վերջին տեսահոլովակը երգչուհին թողարկել է 12 տարի առաջ:


Այսօր Լուսինե Թովմասյանի հարսանիքն է :)

Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյան այսօր ժամեր առաջ Աստծո խորանի առջև իրար հավերժ սիրելու խոստում են տվել:Զույգի պսականդրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցում:

Գեղեցկուհին և ընտրյալն ամուսնական մատանիներով են փոխանակվել, ստացել են Տեր Հոր օրհնությունը, սիրո, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ են երկինք բաց թողել և, իհարկե, ընդունել արարողությանը ներկա հարազատների և ընկերների շնորհավորանքները:

Նշենք, որ "Միսս Հայաստան 2003" և "Վիցե միսս Եվրոպա 2005" Լուսինե Թովմասյանի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայիներ Վահան Խաչատրյանն է:




Քլո Քարդաշյանի ամուսնուն ձերբակալել են

Քլո Քարդաշյանի ամուսնուն` բասկետբոլիստ Լամար Օդոմին ձերբակալել են` հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար:

33-ամյա մարզիկին ոստիկանությունը կանգնեցրել է առավոտյան մոտ ժամը 4-ին, քանի որ կասկածելիորեն դանդաղ է շարժվելիս եղել մայրուղով: Նրան 3 անգամ խնդրել են կանգնեցնել մեքենան, սակայն վերջինս չի արձագանքել բարձրախոսի կոչերից:

Երբ ավտոմեքենան կանգնել է, պարզ է դարձել, որ վարորդը եղել է ինչ-որ բանի ազդեցության տակ պարզ չէ` ալկոհոլի՞, թե՞ թմրանյութի:Օրինախախտը չի կարողացել թեստ անցնել, իսկ ձերբակալվելուց հետո հրաժարվել է որևէ գործընթաց անցնելուց, որը կկարողանար հաստատել նրա հարբածության մակարդակը:

Սրճարան, որը կօգնի գտնել ձեր երկրորդ կեսին

















Նյու Յորքում բացվել է  Matchmaker Café սրճարանը, որն առաջարկում է ոչ միայն մի բաժակ սուրճ խմել, այլ նոր ծանոթություներ հաստատել, իսկ եթե բախտներդ բերի, կարող եք նաև ձեր երկրորդ կեսին գտնել:Սրճարանի գործելաոճը նման է ծանոթությունների կայքերի աշխատանքին.այն տվյալների բազա ունի, որին կարող են ծանոթանալ սրճարանի այցելուները:Ցանկության դեպքում կարելի կապ հաստատել դուր եկած մարդու հետ և նրան հրավիրել ընթրելու`սրճարանում,  իսկ եթե նա արդեն սրճարանում է, ավելի լավ:

Սրճարանի աշխատողները մշտական հաճաղորդներին լավ են ճանաչում և պատրաստ են օգնել խորհրդով.ինչ են սովորաբար պատվիրում, հագնում և ինչպես են վարվում ձեզ դուր եկած մարդիկ:
Այժմ սրճարանի տվյալների բազան 5000 երիտասարդ միայնակ մարդ է ներառում:

Լանա Խաչատրյանը պատրաստվում է իր հարսանիքին :)



Լանայի հետ զրուցեցինք հարսանիքի նախապատրաստական ընթացքի և ապրումների մասին :)
<<Ժամանակին, երբ հարսանեկան ամսագրում էի աշխատում և  ամուսնացող զույգերին օգնում էի պատրաստության հարցերում, յուրաքանչյուրի հետ այնպես էի հուզվում, որ մտածում էի` իմ հարսանիքին կրկնակի կամ եռակի եմ հուզվելու, սակայն այդպես չէ:Հիմա շատ հանգիստ եմ, քանի որ ինձ համար այլ արժեքներ են առավել կարևոր:Իհարկե, հաճելի հոգսերով եմ ծանրաբեռնված, սակայն ես միշտ երկրորդական եմ համարել դրանք:Այն կարևոր բանը, որը միշտ ցանկացել եմ, փառք Աստծո, ունեմ:>>,-esyes.am-ին ասաց Լանան:
Լանան նշեց, որ չեն պատրաստվում արտասովոր արարողություն կազմակերպել:<<Արտառոց ոչ մի բան չի լինելու:Պարզ հարսանիք ենք անելու, քանի որ ամուսնության համար ամենկարևորը փոխադարձ վստահությունն ու սերն է,-ասաց երգչուհին և հավելեց, որ մեծ կարևորություն է տալիս պսակադրությանը: -Ինձ համար հարսանիքը սահմանափակվում է պսակի խորհրդով:Ես իսկապես կարող էի անգամ խնջույք էլ չանել>>:

Ըստ Լանայի` ճոխ և մանրակրկիտ նախապատրաստությունը երկրորդական հարց է: Հարսանեկան զգեստի ընտրության հարցում էլ Լանան բծախնդիր չի եղել.<<Ես շատ հեշտ եմ ընտրել հարսանեկան զգեստ:Ընտրել եմ փորձածս երկրորդ զգեստը:Հայտնի ոճաբաների հետ էլ չեմ համագործակցել>>:
Լանան պատմեց, որ ամենինչն է հեշտությամբ ընտրել:

                                                                          Աղբյուրը`http://www.esyes.am/news/article/view/5/7574/