esyes.am- ն արդեն պատմել է, որ երգչուհի Անի Քրիստին նշում է երաժշտական իրգործունեության 15-ամյակը: Այս անգամ երգչուհու հետ բլից հարցազրույց ենք արել:
- Դու` քո երգացանկի մասին;
- Երգացանկս բավական բազմաժանր է` տարբեր երաժշտական ոճեր նախընտողների համար:
- Նախընտրածդ երաժշտական ոճը:
- Ըստ տրամադրության, ժամանակի և վայրի եմ ընտրում: Խտրականություն չեմ դնում, բայց բոլոր ժանրերում էլ միայն որակյալն եմ նախըտրում:
- Առաջին երգդ:
- Առաջին երգս՝ «Բարին կհաղթի»-ն է, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը Վահան Անդրեասյանն է:
- Առաջին բեմելդ:
- Եթե չեմ սխալվում, առաջին դասարանում էր, երբ դեռ յոթ տարեկան էի, իսկ ավելի պրոֆեսիոնալ` տասնմեկ տարեկանում:
- Երգացանկիդ մեջ, ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:
- Բոլոր երգերս էլ սիրում եմ, բայց մի քանիսն եմ առանձնացնում, որոնք այս պահին կդժվարանամ թվել:
- Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:
- Կուռքեր չունեմ, ունեմ լավ օրինակներ, որոնք շատ քիչ են, բայց բավարար, որ դառնամ այն, ինչ հիմա կամ: Այդ ուսուցողական ընթացքը դեռ շարունակվում է:
- Կա՞ միջազգային հիթ, որը շատ կցանկանաս կատարել:
- Դրանք մի քանիսն են, առաջիկա մենահամերգիս անպայման կերգեմ:
- Երգիչ` ում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:
- Դավիթ Բիսբալ:
- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Լավ մարդ լինելու գնահատականը, սիրված լինելը թե՛ ընտանիքիս, թե՛ ազգիս կողմից: Կցանականամ այնքան սիրված լինել, որ վերջում գնահատականս բարձր լինի: Սա է ինձ համար ամենամեծ մրցանակը, թե չէ այն բոլոր արձանիկները, որոնք ես ունեմ, ոչինչ են ցանկությանս համեմատած: Մի փոքր փիլիսոփայորեն պատասխանեցի :):
- Շոու բիզնեսից քո հայտնի ընկերը:
- Շոու բիզնեսում ընկերներ չունեմ, բոլորը բարեկամներս են:)
- Ստացածդ առաջին մրցանակը:
- Առաջին մրցանակս ստացել եմ 1988 թվականին, «Իզաբելլ» մանկապատանեկան մրցույթում:
- Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատը ո՞վ է:
- Ժամանակը:
- Այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:
- Սայաթ-Նովա երգի մրցույթ-փառատոնում երկու տարի անընդմեջ լավագույնի տիտղոսին արժանանալը: Այդ տարիներից սկսած էլ Անի Քրիստի երգչուհին լայն զանգվածներին հայտնի դարձավ:
- Քանի՞ տարի ես բեմում:
- Այս տարի նշում եմ իմ գործունեության 15-ամյակը, ինչի առիթով էլ նախատեսում եմ մարտի 15-ին՝ իմ ծննդյան օրը, մենահամերգ ունենալ:
- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Միայն լավ բաներ չէ, որ տվել է. ժամանակին շատ էի զարմացել ու մեծամտացել: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ կարգին է, ես գիտեմ ինձ վերադաստիարակելու ճիշտ ճանապարհը:
- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
- Առաջիկայում նոր տեսահոլովակ կունենամ և, ինչպես արդեն ասացի, մարտին կկայանա իմ մենահամերգը:
Աղբյուրը`http://www.esyes.am/index.php/news/article/view/5/7608/
Комментариев нет:
Отправить комментарий