суббота, 31 августа 2013 г.

ԱՄԱՌ 2013-ի ԹՈՓ 20-ը`ըստ EM Blog-ի

1.Էմմի-Քեզ գտա
2.Արամ MP-If i tired
3.Էմմա Ասատրյան-Շիկահեր ու կարճատես
4.Աիդա Արամի-Hold in your arms
5.Էրիկ-Առաջին ու միակ 
6.Սիլվա Հակոբյան-Leave a light on
7.Արամ MP-Shine
8.Լիլու-Քեզ
9.Մարիաննա Հովհաննիսյան-Քիչ են քիչ
10.Գևորգ Մարտիրոսյան-Հալալ ա
11.Ռեյնկարնացիա-Երևան
12.Լիլիթ Հովհաննիսյան-Գնչու
13.Արմենչիկ-Kiss me (ft. Francesca Ramirez)
14.Օլյա Այվազյան-Կինդ դարձա
15.Արամե-Մամա
16.Արման Հովհաննիսյան-Լա լա լա (ft.Super Sako)
17.Անդրե-Սրտի առաջին խոսքը
18.Վահե և Ֆորշ-Հավատա
19.Մհեր և R.P.-Տարոսը ձեզ
20.Սեդա Մայիլյան-Իմ մտքում

Բեյոնսեն նոր տեսահոլովակ է նկարահանել

Վերջերս երգչուհի Բեյոնսեն Բրուքլինում նոր տեսահոլովակ է նկարահանել և ցանկացողներին հնարավորություն է տվել հետևել դրա նկարահանման գործընթացին՝ համացանցի միջոցով: Այս մասին հաղորդում է Speltnik.ru կայքը:

Նկարահանման հրապարակում երգչուհուն ընկերակցել են բրիտանացի մոդել Ջորդան Դանը, ամերիկացի դերասանուհի Ջեսիքա Ուայթը, իսկ նոր գործի ռեժիսորը լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնն է:

Կոնի Այլենդում նկարահանման խումբը, ըստ ականատեսների, մեկ ժամ է անցկացրել: Այդ ընթացքում Բեյոնսեն հասցրել է պարել երկրպագուների հետ և վայելել ատրակցիոնները:

Ըստ լուրերի՝ դա կլինի XO սինգլի տեսահոլովակը, սակայն դեռևս ո՛չ երգչուհին, ո՛չ նրա ներկայացուցիչները դա չեն հաստատում:

                                         Աղբյուրը`http://www.1in.am/arm/more_entertainment_210732.html#prettyPhoto

Վախենամ, որ «Դիանայից» հետո ես ստիպված լինեմ թաքնվել. Նաոմի Ուոթսը՝ InStyle-ի համար

InStyle UK-ի նոր համարի հերոսուհին Նաոմի Ուոթսն է դարձել: Դերասանուհին մասնակցել է ֆոտոշարքին և պատասխանել լրագրողի հարցերին՝ կապված «Դիանա. սիրո պատմություն» ֆիլմում իր դերի հետ։

Դերասանուհին պատմել է, որ վախենում է և հնարավոր է՝ ֆիլմի պրեմիերայից հետո այլ երկիր տեղափոխվի: 

«Ես մի քանի անգամ մտածել եմ հրաժարվել նկարահանումներից: Երբ ինձ առաջարկեցին այդ դերը, ես սկզբում «ոչ» ասացի, հետագայում համաձայնեցի: Հիմնականում ես չէի ցանկանում մասնակցել պրոյեկտին այն պատճառով, որ դա մեծ փորձություն է: Ես մի քանի շաբաթ մտածեցի, մինչև համաձայնեցի այդ դերին: Ես միայն մտածում էի. «Աստված իմ, ես չեմ ուզում, որ ուրիշը խաղա Դիանայի դերը»: 

«Ես պատրաստ եմ, որ ինչ-որ մեկը կասի, որ իմ ձայնը այն չէ, քիթս այն չէ, որ ես բավականին բարձրահասակ չեմ և այլն: Սակայն, եթե ընդունում ես փորձությունը, պետք է ընդունես նաև դրական և բացասական կողմերը»:

Մոնիկա Բելուչին` իր կյանքի մասին

Սեպտեմբերին դերասանուհի Մոնիկա Բելուչին կդառնա 49 տարեկան:

«Իմ գեղեցկության պատճառով բոլորը կարծում են, որ ես հիմար եմ: Դա կարծես դիմակ լինի, որը պետք է պատռել՝ ցույց տալու համար, որ դրա ներքո ևս ինչ-որ բան կա:

Ես ոչ մի գեղեցկության գաղտնիք չունեմ, ամեն ինչ պետք է ներքինից բխի: Իսկ մարզասրահներ հաճախելու փոխարեն ես կրում են սև զգեստներ. դա շատ ավելի պրակտիկ և հաճելի է:

Ես չէի ցանկանա այժմ կրկին 20 տարեկան լինել: Ես հիմա շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ այդ տարիքում մենք նոր միայն սկսում ենք ճանաչել ինքներս մեզ:

Մենք բոլորս վախենում ենք ծերանալ և կորցնել գեղեցկությունը: Ես դրանից չեմ վախենում, այլ՝ մահվանից, քանի որ 2 երեխա ունեմ:

Չգիտեմ՝ ինչպես սկսվեցին իմ և Վենսան Կասելի հարաբերությունները: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, երկուսս էլ զգացինք, որ ձգում ենք միմյանց: Ես շատ երջանիկ կլինեի, եթե իմ ամբողջ կյանքը նրա կողքին անցկացնեի, սակայն երբեք չգիտես՝ ինչպես կդասավորվի կյանքդ:

Կարծում եմ՝ ռոմանտիկ է, անդադար միասին չլինելը: Հակառակ դեպքում դու շատ ես ընտելանում մարդուն և հարաբերություններն ընդունում ես որպես պարտականություն: Յուրաքանչյուր ամուսնության մեջ գալիս է մի պահ, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում: Միայն որոշ մարդիկ են կարողանում փրկել հարաբերությունները:

Սեքսից հետո տղամարդը քնում է, իսկ կինը՝ մտորում: Ես չեմ ամաչում մերկանալ տեսախցիկի առջև, քանի որ իմ կարծիքով՝ աշխարհում չկա ավելի գեղեցիկ բան, քան մարդու մարմինը:

Ես միշտ էլ ցանկացել եմ ուշ երեխաներ ունենալ: Առաջին դուստրս լույս աշխարհ է եկել, երբ 39 տարեկան էի, երկրորդս՝ 45: Մինչ այդ ես ուղղակի պատրաստ չէի մայր դառնալ:

Ես կհիասթափվեի կյանքից, եթե մայր չդառնայի: Երեխաներս ինձ օգնել են մեծանալ և փախչել սեփական մանկությունից: Բանն այն է, որ ես միակ երեխան էի ընտանիքում, ինչի պատճառով ինձ միայնակ էի զգում:

Ինչ վերաբերում է ֆիլմերին, ես կինոաստղ չեմ, ես դերասանուհի եմ: Մեզ բոլորիս անհրաժեշտ են պատրանքներ, ահա, թե ինչու ենք մենք սիրում կինոն»,- դերասանուհու խոսքերը մեջբերում է Spletnik.ru կայքը:

Շերի յուրօրինակ վերադարձը :)

67-ամյա, ով իր կարիերայի 50 տարիների թե շիկահեր, թե կարմրահեր թե թխահեր է եղել, կարողացել է նոր հետաքրքիր կերպար գտնել:Իր երգի տեսահոլովակում նա նկարահանվել է հին թերթերից պատրաստված կեղծամով:

Ընդ որում` այս տեսահոլովակը Շերի յուրօրինակ վերադարձն է, վերջին տեսահոլովակը երգչուհին թողարկել է 12 տարի առաջ:


Այսօր Լուսինե Թովմասյանի հարսանիքն է :)

Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյան այսօր ժամեր առաջ Աստծո խորանի առջև իրար հավերժ սիրելու խոստում են տվել:Զույգի պսականդրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցում:

Գեղեցկուհին և ընտրյալն ամուսնական մատանիներով են փոխանակվել, ստացել են Տեր Հոր օրհնությունը, սիրո, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ են երկինք բաց թողել և, իհարկե, ընդունել արարողությանը ներկա հարազատների և ընկերների շնորհավորանքները:

Նշենք, որ "Միսս Հայաստան 2003" և "Վիցե միսս Եվրոպա 2005" Լուսինե Թովմասյանի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայիներ Վահան Խաչատրյանն է:




Քլո Քարդաշյանի ամուսնուն ձերբակալել են

Քլո Քարդաշյանի ամուսնուն` բասկետբոլիստ Լամար Օդոմին ձերբակալել են` հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար:

33-ամյա մարզիկին ոստիկանությունը կանգնեցրել է առավոտյան մոտ ժամը 4-ին, քանի որ կասկածելիորեն դանդաղ է շարժվելիս եղել մայրուղով: Նրան 3 անգամ խնդրել են կանգնեցնել մեքենան, սակայն վերջինս չի արձագանքել բարձրախոսի կոչերից:

Երբ ավտոմեքենան կանգնել է, պարզ է դարձել, որ վարորդը եղել է ինչ-որ բանի ազդեցության տակ պարզ չէ` ալկոհոլի՞, թե՞ թմրանյութի:Օրինախախտը չի կարողացել թեստ անցնել, իսկ ձերբակալվելուց հետո հրաժարվել է որևէ գործընթաց անցնելուց, որը կկարողանար հաստատել նրա հարբածության մակարդակը:

Սրճարան, որը կօգնի գտնել ձեր երկրորդ կեսին

















Նյու Յորքում բացվել է  Matchmaker Café սրճարանը, որն առաջարկում է ոչ միայն մի բաժակ սուրճ խմել, այլ նոր ծանոթություներ հաստատել, իսկ եթե բախտներդ բերի, կարող եք նաև ձեր երկրորդ կեսին գտնել:Սրճարանի գործելաոճը նման է ծանոթությունների կայքերի աշխատանքին.այն տվյալների բազա ունի, որին կարող են ծանոթանալ սրճարանի այցելուները:Ցանկության դեպքում կարելի կապ հաստատել դուր եկած մարդու հետ և նրան հրավիրել ընթրելու`սրճարանում,  իսկ եթե նա արդեն սրճարանում է, ավելի լավ:

Սրճարանի աշխատողները մշտական հաճաղորդներին լավ են ճանաչում և պատրաստ են օգնել խորհրդով.ինչ են սովորաբար պատվիրում, հագնում և ինչպես են վարվում ձեզ դուր եկած մարդիկ:
Այժմ սրճարանի տվյալների բազան 5000 երիտասարդ միայնակ մարդ է ներառում:

Լանա Խաչատրյանը պատրաստվում է իր հարսանիքին :)



Լանայի հետ զրուցեցինք հարսանիքի նախապատրաստական ընթացքի և ապրումների մասին :)
<<Ժամանակին, երբ հարսանեկան ամսագրում էի աշխատում և  ամուսնացող զույգերին օգնում էի պատրաստության հարցերում, յուրաքանչյուրի հետ այնպես էի հուզվում, որ մտածում էի` իմ հարսանիքին կրկնակի կամ եռակի եմ հուզվելու, սակայն այդպես չէ:Հիմա շատ հանգիստ եմ, քանի որ ինձ համար այլ արժեքներ են առավել կարևոր:Իհարկե, հաճելի հոգսերով եմ ծանրաբեռնված, սակայն ես միշտ երկրորդական եմ համարել դրանք:Այն կարևոր բանը, որը միշտ ցանկացել եմ, փառք Աստծո, ունեմ:>>,-esyes.am-ին ասաց Լանան:
Լանան նշեց, որ չեն պատրաստվում արտասովոր արարողություն կազմակերպել:<<Արտառոց ոչ մի բան չի լինելու:Պարզ հարսանիք ենք անելու, քանի որ ամուսնության համար ամենկարևորը փոխադարձ վստահությունն ու սերն է,-ասաց երգչուհին և հավելեց, որ մեծ կարևորություն է տալիս պսակադրությանը: -Ինձ համար հարսանիքը սահմանափակվում է պսակի խորհրդով:Ես իսկապես կարող էի անգամ խնջույք էլ չանել>>:

Ըստ Լանայի` ճոխ և մանրակրկիտ նախապատրաստությունը երկրորդական հարց է: Հարսանեկան զգեստի ընտրության հարցում էլ Լանան բծախնդիր չի եղել.<<Ես շատ հեշտ եմ ընտրել հարսանեկան զգեստ:Ընտրել եմ փորձածս երկրորդ զգեստը:Հայտնի ոճաբաների հետ էլ չեմ համագործակցել>>:
Լանան պատմեց, որ ամենինչն է հեշտությամբ ընտրել:

                                                                          Աղբյուրը`http://www.esyes.am/news/article/view/5/7574/



пятница, 30 августа 2013 г.

Սիրուշոն մասնակցել է իր ֆան ակումբի կազմակերպած անակնկալ համերգին

Երեկ Սլավոնական համալսարանի դահլիճում երգչուհի Սիրուշոյի ֆան ակումբը պատրաստել էր անակնկալ համերգային ծրագիր` նվիրված երգչուհուն:

Համերգին մասնակցել է նաև հենց ինքը`Սիրուշոն:

Համերգին մասնակցել են քիչ թե շատ հայտնի կատարողներ:Հնչել են Սիրուշոյի հին ու նոր երգեր`յուրովի մոտեցումներով:






                                                                      Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_arts_210193.html


Ռիհաննան ցուցադրել է գեղեցիկ ոտքերը






















Ռիհաննան նյուրքյան  Stage 48 գիշերային ակումբ է ժամանել  River Island-ի նոր հավաքածուից կարճ ոճային զգեստով:Մարմինը ընդգրկող զգեստը, որի բացել է երգչուհու գեղեցիկ ոտքերը, նրա սեփական ստեղծագործությունն է հանդիսանում:

Հիշեցնենք, որ Ռիհաննան այս բրիտանական ապրանքանիշի համար նոր հավաքածու է ստեղծել:



Կարծում եմ, որ Շուշան Պետրոսյանը շտապ բուժզննության կարիք ունի. Անի Քոչար



















«Ես Yes» ժամանցային-երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը Facebook-ի իր էջում գրել է.

<<Շուշան Պետրոսյանը այս ամենը լո՞ւրջ է ասում, թե՞ ոնց:Եթե այո, ապա կարծում եմ, որ  նա շտապ բուժզննության կարիք ունի:Անհետաձգելի:

Կամ ՀՀԿ անդամագրվելը վրան լավ չի անրադարձել կամ գլխուղեղի ադեկվատ արձագանքելու ազդակը  շարքից դուրս է եկել: Ամեն դեպքում չէր խանգարի երկու բան. նախ ստուգել, հետո մեկ-մեկ ժողովրդի մեջ լինենլ, բայց ոչ բեմից...>>

четверг, 29 августа 2013 г.

Շակիրան դատի է տվել նախկին ընկերոջը

Շակիրայի դատական քաշքշուկները թերևս ավարտվել են, բայց հիմա էլ նրա նախկին ընկերն է վազվզում, հայտնում է Huffington Post-ը`նշելով, որ այժմ էլ հայտնի կոլումբիացի երգչուհին է դատի տվել իր նախկին կողակցին:
Արգենտինայի նախկին նախագայի որդուն և իր բազմամյա կողակցին`Անտոնիո դե լա Ռուային, Շակիրան մեղադրում է միլլիոներ վերցնելու համար:
Ըստ երգչուհու` Անտոնիոն 6,7 մլն դոլլար է վերցրել իր բանկային քարտի միջոցներից` առանց իր համաձայնության:
Անցած ամառ Անտոնիոն Շակիրայից դատարանով 250 մլն դոլլար էր պահանջել` նրան աստղ դարձնելու համար:
Նախքան այդ նրանք միասին են եղել 11 տարի:

Ջասթին Բիբերին հնարավոր է այլևս չթույլատրեն մեկնել ԱՄՆ

Նյու-Յորքի նորաբաց ակումբում վերջերս տեղի ունեցած կռվի ժամանակ հետաքննությունը պարզել է, որ այդ ժամանակ Ջասթին Բիբերը ներկա է եղել և շատ հնարավոր է իր մասնակցություն է ունեցել կռվին:Եթե դատարանը մեղավոր ճանաչի Ջասթին Բիբերին ԱՄՆ-ից դեպորտացիա կսպասվի:Այս մասին պատմում է ԱՄՆ-ի ներգաղթի գրասենյակի փաստաբան  Ռիչարդ Յեմը:Հիշեցնեմ, որ այս ամենը շշուկներ են:

Աստղեր,ովքեր փոխել են իրենց անունը

Նատալի Պորտման-Նատալի Հերշլանգ (փոխել է իր անունը դեռ մանուկ հասակում)

Լանա Դել Ռեյ-Էլիզաբեթ Վուլրիջ Գրամտ
(փոխել է իր անունը իր մենեջերի խորհրդով)

Դակոտա Ֆանինգ-Հաննա Ֆանինգ

Քեթի Փերրի-Քեթրին Էլիզաբեթ Հադսոն
(փոխել է իր անունը,որպեսզի իրեն չշփոթեն դերասանուհի Կեյթ Հադսոնի հետ)

Լեդի Գագա-Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա
(փոխել է իր անունը և որպես բեմական անուն վերցրել Queen խմբի <<Radio Gaga>> երգից)
Մայլի Սայրուս-Դեստինի Հոուպ Սայրուս
(փոխել է իր անունը դեռ մանուկ հասակում, երբ իրեն անվանում էին Smiley, հետագայում այն կրճատել են և այժմ անվանում են Մայլի)

Նիկի Մինաժ-Օնիկա Տանյա Մարաժ
(փոխել է իր անունը սկզբում Նիկի Մարաժ, ապա Նիկի Մինաժ)

Լեդի Գագայի անձնակազմը ամենաշատ վճարվող անձնակազմն է

Լեդի Գագայի անձնակազմը, որը այժմ զբաղված է The Born This Way շրջագայությամբ, ամենաշատ վճարվող անձնակազմն է:Գագան ունի 10 պարող, որոնցից յուրաքանչյուրը ստանում է 10.000 դոլլար ամեն համերգի համար:Նրա երաժիշտները, որոնք 6 հոգի են յուրաքանչյուրը ստանում է 20.000 դոլլար:Անձնակազմի մյուս անդամները, որոնք մոտավորապես 100 հոգի են և զարդարում են բեմը, յուրաքանչյուրը ստանում է 2.000 դոլլար:Ամեն համերգի ժամանակ ծախսվում է մոտավորապես 500.000 դոլլար, չհաշված անձնակազմի և Գագայի ուտելիքի, խմիչքի, ջեռուցման համար:
Սակայն այս ամենը Գագայի համար պրոբլեմ չէ, քանի որ համերգի ստացված գումարը այս գումարի կրկնակիից ավելին է:
 
                                                         Աղբյուրը`http://startidings.blogspot.com/2013/08/blog-post_24.html

TOP 20 «անմահ» տեսահոլովակների չարտ

MTV «Video Music Awards»-ի «VH1» հեռուստաալիքը կազմել TOP 20 «անմահ» տեսահոլովակների չարտ ՝ 

1. Beyoncé, “Single Ladies (Put a Ring on It)” (2009)
2. TLC, “Waterfalls” (1995)
3. Pearl Jam, “Jeremy” (1993)
4. Jamiroquai, “Virtual Insanity” (1997)
5. Missy Elliott, “Work It” (2003)
6. Lady Gaga, “Bad Romance” (2010)
7. Aerosmith, “Cryin’ ” (1994)
8. Rihanna featuring Calvin Harris, “We Found Love” (2012)
9. Madonna, “Ray of Light” (1998)
10. Katy Perry, “Firework” (2011)
11. Lauryn Hill, “Doo Wop (That Thing)” (1999)
12. The Smashing Pumpkins, “Tonight, Tonight” (1996)
13. OutKast, “Hey Ya!” (2004)
14. Rihanna featuring Jay-Z, “Umbrella” (2007)
15. Eminem, “Without Me” (2002)
16. Eminem, “The Real Slim Shady” (2000)
17. Green Day, “Boulevard of Broken Dreams” (2005)
18. Christina Aguilera, Lil’ Kim, Mýa and P!nk, “Lady Marmalade” (2001)
19. Britney Spears, “Piece of Me” (2008)
20. Panic! at the Disco, “I Write Sins Not Tragedies” (2006)

 Աղբյուրը`http://startidings.blogspot.com/2013/08/top-20.html

Welcome 2 EM Blog ;)

Ողջույն:Այսուհետև հետևեք այս բլոգին և եղեք տեղեկացված ինչպես հայկական, անպես էլ` արևմտյան շոուբիզնեսից: